Կառլ Ավետյանն ու Վեգա Անդրիասյանը Քեզ կպատմեն վերջին շաբաթվա ամենահետաքրքիր, քննարկված, երբեմն էլ տարօրինակ իրադարձությունները: Ընկերները որոշել են լուրերը քննարկել այնպես, ինչպես կքննարկեին առանց ձայնագրիչի՝ տարբեր վայրերում, սրճարաններում, այգիներում , տանը ու նույնիսկ առևտրի կենտրոններում:
Զուտ ամանորյա էպիզոդ
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները:
Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա, Վեգայի պես աշխույժ և Կառլի պես խենթ։
Սիրում ենք ձեզ։
12/31/2023 • 29 minutes, 33 seconds
Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի
Սա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։
Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք քննարկել ժամանակակից սերիալները, երաժշտությունը, այս դեպքում նաեւ շենքերն ու քաղաքի ընդհանուր տեսքը։ Քանի որ էպիզոդում անդրադարձել ենք տարբեր կատարողների ու ստեղծագործությունների, շաաատ փոքր հույս ունենք, որ ոչ մեկին չենք նեղացնի։
2/23/2023 • 28 minutes, 44 seconds
Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին
Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների համատեքստում․ ցավոք, երբեմն մեզ նեղացնու մ են նաեւ ամենամտերիմ ընկերները, հարազատները կամ ընտանիքի անդամները։ Մի քիչ փիլիսոփայական թողարկման ընթացքում փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք իսկապես ներում են ուժեղները։