Winamp Logo
ԹատրON Cover
ԹատրON Profile

ԹատրON

Armenian, Arts, 3 seasons, 61 episodes, 13 hours, 45 minutes
About
Ողջույն, Ես Արմինեն եմ՝ փոդքաստի հեղինակը: Մասնագիտությամբ թատերագետ եմ։ Եթե մտածեցիր` տեսնես ինչո՞ վ է զբաղվում թատերագետը և պատասխան չգտար, մի անհանգստացիր, որովհետև շատ հաճախ թատրոնի մարդիկ էլ դա չգիտեն։ Ինչևէ, անցնեմ առաջ և ասեմ, թե ինչի՞ մասին է լինելու փոդքաստը։ Մի անգամ դասախոսներիցս մեկը թատրոնը համեմատեց անբուժելի հիվանդության հետ. վարակվեցիր և վերջ։ Ու քանի որ ես արդեն 10 տարուց ավելի է վարակված եմ, մտածեցի՝ ինչու՞ ոչ, կարող եմ քեզ էլ վարակել: Այնպես որ, ես քեզ կպատմեմ թատերական էքսպերեմենտների, ժամանակակից մոտեցումների, բացօթյա թատերական հարթակների, պրեմիերաների մասին և ոչ միայն։
Episode Artwork

էպիզոդ 43 | «Բոհեմ». Գյումրու «Մհեր Մկրտչյան» փոքր թատրոն

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Բոհեմ» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու որոշեց խոսել ու պատմել այս կանանց մասին, ովքեր են մարմնավորում նրանց, ինչով է առանձնահատուկ այս ներկայացումը և ոչ միայն։ 
8/11/202315 minutes, 12 seconds
Episode Artwork

Էպիզոդ 41 | «Պլանային անջատում». Դոկումենտալ ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ  վավերագրական թատրոնի և «Պլանային անջատում» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ովքեր են դերակատարները, որտեղ են խաղում ներկայացումը, ինչու որոշեցին այդ շրջանին անդրադառնալ և ոչ միայն։  
7/29/202313 minutes, 40 seconds