Փոդքասթը մարդու ամենօրյա կյանքի մասին է: Պարբերաբար կրկնվող, անիմաստ ու անկարևոր թվացող իրադարձությունների և զգացողությունների մասին, որոնք անտեսում ու շատ հաճախ արժեզրկում ենք: Փոդքասթի նպատակը լոքշի վերաիմաստավորումն է:
09․ Ինքդ քեզ ունենալ
էպիզոդը ինքդ քեզ ունենալու և կորցնելու, ապահովության զգացման ու տագնապելու մասին է
10/28/2021 • 8 minutes, 9 seconds
08․ Վերահսկողություն և սահմաններ
Էպիզոդը ինքդ քեզ վերահսկելու, քո իսկ գծած սահմաններին չհարմարվելու ու քեզ կորցնելու մասին է։
7/22/2021 • 7 minutes, 27 seconds
07. Ջղայնություն
էպիզոդն անդրադառնում է ջղայնության դրսևորումներին և այն զսպելու պարտավորությանը։ Էպիզոդը փորձում է ցույց տալ, որ ջղայնության արտահայտումը կարևոր ու անհրաժշտ է, և որ կարիք կա մանրամասն ու լիարժեք ճանաչելու սեփական ջղայնությունը։
1/20/2021 • 10 minutes
06. Վերապրելով պատերազմը․ էմոցիաներ
>-ը պատերազմական ու հետպատերազմական առօրյայի մասին է։ Այս էպիզոդն անդրադառնում է մեր էմոցիոնալ ֆոնի փոփոխություններին, դրանց դրսևորման վերաբերյալ հասարակական արձագանքներին և անձնական ապահով տարածքի մեր փնտրտուքներին։
12/14/2020 • 10 minutes, 26 seconds
05. Ինքնախնամք
Էպիզոդը մարդու ինքնախնամքի մասին է: Այն անդրադառնում է դրա կարևորությանը և մի քանի հիմնական կետերի: Էպիզոդում անդրադարձ է կատարվում ինքդ քեզ ներելու, քեզ համար պահ ունենալու և դատարկությունը վայելելու անհրաժեշտությանը
9/9/2020 • 12 minutes, 30 seconds
04. Մարմնի ընկալում
Էպիզոդն անդրադառնում է մարդու մարմնի մասին առկա կարծրատիպերին, սեփական մարմնի ընկալման խնդրային կողմերին ու նաև մտքի ու մարմնի կապի կարևորությանը: Սիրեք ձեր մարմինը հնարավորինս շատ ու մանրամասն
Օգտագործված երաժշտություն`
Soha - Mil pasos
7/25/2020 • 13 minutes, 4 seconds
Ընթացիկ էքզիստենցիալ լոքշ
Գիշերվա մտքերի, մենակության զգացողության, մարդկանց ու ինքս իմ հետ լինելու մասին
6/16/2020 • 7 minutes, 25 seconds
03. Էմոցիոնալ ճգնաժամեր
Էպիզոդը պատմում է մարդու էմոցիոնալ ճգնաժամային փուլերի, այդ ընթացքում առաջացող մտքերի, մարդկանց հետ հարաբերությունների և թեմայի շուրջ պտտվող ամոթի մասին:
Օգտագործված երաժշտություն․
Ավելուկ - մայրամուտ
Clocker - Անկյուն
Կավիճ - Քո համար
Ձէն և Ավելուկ - Գետի մոտ
6/6/2020 • 13 minutes, 23 seconds
02. Կարանտինյան լոքշ
Էպիզոդը պատմում է արտակարգ դրության, մարդու վրա ունեցած, դրական ու խնդրային ազդեցությունների, աշխարհի կանգնելու, անվերջ ժամանակ ունենալու և պրոդուկտիվության մասին:
Օգտագործված երաժշտությունը ՝
Ladaniva - Bingyol
Yael Naim - New Soul
5/14/2020 • 7 minutes, 15 seconds
01. Ամենօրյա լոքշ
> փոդքասթի առաջին էպիզոդն է, որը պատմում է ամենօրյա լոքշի սիրունությունների ու կարևորության մասին: Փոդքասթում նաև քննարկվում է > լեզվամշակության ընկալումներն ու դրանց ազդեցությունները մարդու կյանքում: Իսկ վերջում մարդկանց օբյեկտիվության պակասի մասին անդրադարձն է: Ինջոյ