Winamp Logo
Իմ օրինակը Cover
Իմ օրինակը Profile

Իմ օրինակը

Armenian, Education, 1 season, 36 episodes, 4 hours, 46 minutes
About
«Իմ օրինակը» պատմում է ակտիվ, նպատակասլաց երիտասարդների մասին, որոնք իրենց աշխատանքով դրական փոփոխություններ են կատարում շրջապատում: Փոդքասթների շարքը եթերում է յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 11:00-ին:
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Գայանե Բայաթյան

Երևանից Կրասնոդար, Կրասնոդարից Երևան․ այս երկու քաղաքներում է ապրում, սովորում և աշխատում 31–ամյա Գայանե Բայաթյանը։ Պատմում է, որ 2 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, բայց Հայաստանում կրթություն ստանալու նպատակով մի քանի տարի անց վերադարձան։ Առաջին մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Բրյուսովի անվան պետական համալսարանը։ 2–րդ մասնագիտությամբ՝ մշակութաբան, հագուստի դիզայներ, սովորել է Կրասնոդարի մշակույթի հանալասրանում։ Ասում է՝ 11 տարի հայրենիք 1–2  շաբաթով որպես զբոսաշրջիկ կամ տարբեր ծրագրերի մասնակից է եկել։ Բայց վերադառանալու ցանկություն միշտ է ունցել, հատկապես 44–օրյա պատերազմի ժամանակ, երբ հեռվից հետեվում էր լուրերին և ոչնչով չէր կարողանում օգնել։ Նա սկսել է տարբեր ծրագրեր ուսումնասիրել և 2022 թվականի նոյեմբերին «Դեպի Հայք» ծրագրով եկել Հայաստան, որպես հագուստի դիզայներ ներգրավվել տարբեր նախագծերում։
7/28/20239 minutes, 8 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Անահիտ Վարդանյան

Գրեթե 7 տարի Անահիտ Վարդանյանը պլանավորել է Ռուսաստանից վերադառնալ հայրենիք։ Սկզբում ուսումն ու աշխատանքն էին խանգարում, բայց երբ ավարտեց համալսարանը, ազատվեց աշխատանքից և այս տարվա մարտին «Դեպի Հայք» ծրագրով եկավ Հայաստան։ Պատմում է, որ մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Հրազանից տեղափոխվեց Մոսկվա։ Թեև տանը հայկական ավանդույթներն ու մթոնոլորտ պահպանել են, ամեն տարի եկել են հայրենիք, բայց կարոտն ու այստեղ ապրելու միտքը հանգիստ չէին տալիս։ Անահիտը մասնագիտությամբ իրավաբան է, սովորել Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանում։ Նա կամավորական աշխատանք է կատարել Միգրացիայի և քաղաքացիության և կենտորում և վերջերս այնտեղից աշխատանքի առաջարկ  ստացել։ Անահիտը նկատել է, որ հայրենադարձությանը նպաստող ծրագրերի մասնակիցների թվում Ռուսաստանից եկած հայերը շատ քիչ են։ Նա ցանկանում է ավելի շատ երիտասարդների տեղեկացնել, ներգրավել նման ծրագրերում։ Ասում է՝  իր համար էլ որոշում կայացնելը բարդ էր, բայց երբ պլանավորում ես, ամեն ինչ ավելի  թեթև ու սահուն է ստացվում, իսկ խնդիրները՝ երկրորդական են դառնում։ 
7/20/20237 minutes, 37 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Գեորգի Կեվորկով

1993 թվականին է Գեորգի Կեվորկովի ընտանիքը Հրազդանից մեկնել Բելառուս։ Նա մեծացել է Գոմել քաղաքում, հետո տեղափոխվել են Մինսկ։ Մասնագիտությամբ ինժեներ ծրագրավորող է։ Մի քանի տարի Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի ղեկավարն է եղել, մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ են կազմակերպել։ Ասում է՝ թեև այնտեղ ընկերներ ու աշխատանք ուներ, բայց Հայաստան վերադառնալու միտքը հանգիստ չէր տալիս։ Պատճառները շատ էին, բայց ամենագլխավորը, որ այնտեղ իրեն հյուր էր զգում: 2022 թվականի մայիսին է Գեորգին կնոջ և երեխաների հետ վերադարձել հայրենիք։ Երբ նոր էին տեղափոխվել ընկերներն ու հարազատները ցանկանում էին օգնել։ Նրա խոսքով՝ սփյուռքում այնքան էլ ճիշտ տեղեկություններ չեն հասնում Հայաստանի մասին և հաճախ ինչ որ մեկի չհաջողված պատմությունը հասարակական կարծիք է ձեվավորում:
7/14/20237 minutes, 40 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Ռիմա Այվազյան

Ռիմա Այվազյանը 2015 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնեց Ռուսաստան։ Մտադիր էր՝ համալսարանն ավարտելուց հետո երկար ժամանակ այնտեղ ապրել ու աշխատել։ Սանկտ Պետերբուրգում հյուրանոցային մենեջմնթով զբաղվող ընկերությունում էր աշխատում։ Ասում է՝ շատ էր սիրում աշխատանքը և տուրիզի հետ իր առաջին հանդիպումը հենց այդ տարիներին է եղել։ Բայց ընտանիքից ու հայրենիքից հեռու ապրելու որոշումը մի քանի տարի անց կտրուկ փոխվեց։ Ռիման ավարտել է  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ։ Բայց 5 տարի է, ինչ զբաղվում է գինու համտեսի տուրերի կազմակերպմամբ։
7/7/20238 minutes, 48 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Հասմիկ Մովսիսյան

90–ականներին է Հասմիկ Մովսիսյանի ընտանիքը մեկնել Հայաստանից։ Դեպի Չեխիա 3 ամիս նախատեսված այցը երկարել ու դարձել է տարիներ։ Հասմիկը կրթություն է ստացել Պրահայում, հետո անգլերեն սովորելու նպատակով մեկնել Լոնդոն, բայց այնքան է հավանել քաղաքն ու մշակույթը, որ որոշել հենց այնտեղ էլ կառուցել իր ապագան։ 2008 թվականին Լոնդոնում հիմնադրել է Music of Armenia բարեգործական, մշակութային կամակերպությունը։ Ժամանակի մեծ մասը նա տրամադրում է նախագծերի ստեղծմանն ու իրագործմանը։ Ասում է՝ իր համար առաջնայինը միշտ կրթությունն ու կարիերան են եղել, անձնական կյանքին շատ ժամանակ չի հատկացրել։  
6/29/20238 minutes, 39 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Վիգեն Իսախանյան

Ամիսներ առաջ է Վիգեն Իսախանյանը Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից վերադարձել Հայաստան։ Ասում է՝ թեև այնտեղ աշխատանք ու ընկերներ ուներ, բայց այն մթնլորտը չէր, որտեղ ցանկանում էր ապրել։ 7 տարեկան էր, երբ ընտանիքն Արտաշատ քաղաքից տեղափոխվեց Սուրգուտ։ Պատմում է, որ ծնողները միշտ ձգտել են պահպանել հայկական ավանդույթներն ու ինքնությունը և Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Սուրգուտի հետո Տյումնի համալասրանները։ Աշխատել է, թե՛ մասնագիտությամբ, թե՛ այլ ոլորտներում։  Անցած տարի աշնանն է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ միշտ մտածել է, որ երբ գա Հայաստան մարդականց ու քաղաքն ավելի լավ ճանաչելու համար մի քանի ամիս տաքսի կվարի։ Այժմ բիզնես դասի Էկո տաքսիի վարորդ է։ Վիգենը սիրում է, թե խոսել, թե լսել և հաճախորդների հետ շփումը հեշտ է ստացվում։ Բացի հիմնական աշխատանքից զբաղվում է նաև Արտաշատի Ոստան գյուղի մշակույթի տան վերականգման ծրագրով։ Ասում է՝ վերջին 4–5 տարիներին այդ  մասին շատ է մտածել․ ցանկանում է համայնքում մշակութային կյանքն արթնացնել։ Փակագծերը դեռ չի ցանկանում բացել, բայց վստահեցնում է՝ ջանք ու եռանդ չի խնայի մշակույթի տունը վերանորոգելու ու իր նպատակին ծառայեցնելու համար։
6/23/20238 minutes, 2 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Նարեկ Ավետյան

2019թ․ հոկտեմբերին է Նարեկ Ավետյանը Թեհրանից տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ իրանահայ համայնքում հայերեն գրել–կարդալ բոլորը գիտեն, իր ընտանիքում հայկական ավանդույթները միշտ պահպանել են, Թումանյան ընթերցել ու Կոմիտաս լսել։ Նա ծնողների միակ զավակն է, ասում է՝ թեև նրանք տխրել էին, որ մեկնել է Թեհրանից, բայց ընդունել են որոշումն ու միշտ աջակցել։ Սովորել է Թեհրանի համալսարանում, թարգմանիչ, անգլերենի գրականագետ է։ Մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատել է մասնագիտությամբ։ Հիմա «Թեքնամին» ընկերությունում բովանդակագիր և բովանդակագիրների թիմի ղեկավարն է, նաև անգլերեն է դասավանդում, բայց ցանկանում է ՏՏ ոլորտի պահանջված մասնագիտություններից էլ սովորել։ Նարեկը կիթառահար է, երգում ու երգեր է գրում։  2013թ․ Իրանում  ընկերների հետ «Ավարայր» ռոք խումբն են ստեղծել։ Խմբի հիմնադիրներն այժմ Հայաստանում են ապրում, ակտիվ ստեղծագործում, համերգներ ունենում։
6/16/20237 minutes, 49 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Մարիաննա Չոբանյան

Մարիաննա Չոբանյանը մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը Ալավերդի քաղաքից տեղափոխվեց Բելառուս։ Ասում է՝ Հայաստանի մասին իր բոլոր հիշողությունները ձեվավորվել են ամեն տարի ամառային արձակուրդներին հարազատերին ու տեսարժան վայրեր այցելություններով։ Իսկ երբ մեծացավ սկսեց փնտրել ծրագրեր, որոնցով հնարավոր կլիներ մի քանի շաբաթով կամ ամսով գալ հայրենիք։ Միջազգային հարաբերությունների մասնագետ, անգլերեն իսպաներեն թարգմանիչ է Մարիաննան, սովորել է Մինսկի համալսարանում հետո մագիստրոսական ուսումը շարունակել Մինսկում և 4–ամսյա ծրագրով Երևանում։ Մինչև Հայաստան տեղափոխվելն աշխատել է վաճառքի մենեջեր ՏՏ ոլորտում։ 2019թվին միայնակ է տեղափոխվել հայրենիք, որոշ ժամանակ անց ընտանիքն է միացել նրան։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ծրագրերի ղեկավարն է։ 2020թ մի քանի ամիս կամավորական աշխատանք է կատարել հիմնադրամում հետո նրան առաջարկել են համագործակցել։
6/9/20238 minutes, 38 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Արա Երամեան

Սիրիայից Գերմանիա, Գերմանիայից Հայաստան․ հալեպահայ Արա Երամեանը 2020 թվականին է վերադարձել հայրենիք։ Ասում է՝ եկավ մի պահ, երբ զգաց՝ օր օրի մոռանում է հայերեն գրել– կարդալը և դա կարծես արթնացրեց նրան ու կարևոր որոշման հանգեցրեց։ Առանց հետադարձի տոմս գնեց և տեղափոխվեց Հայաստան։ Պատմում է, որ  թե՛ ընտանիքում, թե՛ հալեպահայ համայնքում հայերեն են խոսել, և այդ էր պատճառը, որ երկար տարիներ դրսում ապրելուց հետո ցանկանում էր սրտում և մտքում տան մթնոլորտ ստեղծել։ Արան սովորել Հալեպի համալասրանում, հետո ուսումը շարունակել է Գերմանիայում՝ մասնագիտացել կենսաբժշկական ճարտարագիտության մեջ։ Կենսաբժշկության ոլորտն ակտիվացնելու, այդ բնագավառում աշխատող կազմակերպություններին միավորելու նպատակով, 2021 թվականին հիմնադրել է «Հայաստանի կենսաբժշկական ճարտարագիտական» կազմակերպությունը, որին միացել է 7 ընկերություն։ Արան նաև դասախոսություններ և ուսումնական սեմինարներ է անցկացնում: Այժմ իր հոդվածի վրա է աշխատում, որում կներկայացնի Գերմանիայից Հայաստան տեղափոխվելու տրամաբանական և զգացական հիմքերը։
6/2/202310 minutes, 7 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Մարալ Մաթիգ

Կանադայի Մոնրեալ քաղաքում է ծնվել 22–ամյա Մարալ Մաթիգը։ «Դեպի Հայք» ծրագրով շաբաթներ առաջ է եկել հայրենիք։ Նկարչուհի Մարալը միշտ յուրահատուկ վերաբերմունք է ունեցել հայկական մշակույթի նկատմամբ։ Ասում է՝ ամեն ինչ նրան միշտ դեպի Հայաստան ու դեպի արմատներ է տարել։ Մարալն իր ընտանիքիում առաջինն է, որը եղել է Հայաստանում։ Ծնողները ողջունել է նրա որոշումը, քանի որ կարևորում են հայկական արմատերին մոտ լինելը։ Նա առաջին անգամ ընկերների հետ անցած տարի է եկել, շրջել տեսարժան վայրերով և հետ վերադարձել։ Այժմ Երևանում հյուրընկալ ընտանիքում է ապրում, բայց շուտով կտեղափոխվի Գյումրի  «Զանան» մշակույթի տանն աշխատելու։ Մի քանի ամիս անց կվերդառանա Մոնրելա ուսումը շարունակելու, բայց ավարտելուց հետո  երկար ժամանակով կգա։ Մարալի խոսքով՝ եթե սեր եք փնտրում պետք է գնալ Հայաստան, խորացնել արամտներդ հողում և զորցնել հայրենիքդ։
5/26/20236 minutes, 52 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Անդրանիկ Տողրամաջյան

Ռուսաստանի Ուֆա քաղաքում է ծնվել Անդրանիկ Տողրամաջյանը։ Նրա ընտանիքը Հայաստանից 90–ականներին է հեռացել։ Թեև ինքն այստեղ չի մեծացել, բայց հայրենիք վերադառնալը երազանք է եղել, միշտ փորձել է մոտ լինել հայկական մշակույթին ու պատմությանը։ Անդրանիկը դպրոցն ավարտելուց հետո փոխանակման ծրագրով մեկնել է Փարիզ սովորելու հետո վերադարձել Մոսկվա և ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2022 թվականի հունվարին որոշել է տեղափոխվել Հայաստան։ Ասում է՝ միշտ մտածել է հայրենիքում ապրելու մասին և իր որոշումը կապված չէ ռուս–ուկրաինական պատերազմի հետ։ SkyLabs նկրիպտոարժույթների տերմինալների մարկետինգի տնօրենն է։ Ասում է՝ կրիպտոարժույթների ոլորտն ամբողջ աշխարհում  զարգանում է և Հայաստանում դրանցով գործարքներ կատարող մարդկիկ շատանում են։
5/19/20238 minutes, 18 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Մարիաննա Շահպարոնյան

Մարիաննա Շահպարոնյանը 2 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Մոսկվա։ Ասում է՝ հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել և հետ վերադառանալը միշտ մեծ երազան ու նպատակ է եղել։ Մոսկվայում Մարիաննա ավարտել է Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը, հետո ուսումը շարունակել Բելգիայում, հասարակայնության հետ կապերի մասնագետ է։  Պատմում է, որ միշտ մասնակցել է Մոսկվայի հայկական համայնքի ամեն կիրակի անցկացվող միջոցառումներին և հաճախ հայրենիքին նվիրված իր բանաստեղծութունները ներկայացրել։ Մարիաննան ստեղծագործում է մանկուց։ Իր առաջին բանաստեղծությունը 5 տարեկանում է ստեղծվել Սևանալճի ափին։ Պատմում է, որ մի քանի րոպե կանգնել է լճի ափին ու սկսել արտասանել։ Մայրիկին խնդիրել է թուղթ ու գրիչ վերցնել և գրի առնել։ Վերջերս լույս է տեսել Մարիաննայի բանաստեղծությունների «Դեպի Հայասատան» ժողովածուն։ «Սյունիք», «Տուն արի», «Հերոս զինովոր», «Արարատ» և այլ վերնագրերով բանստեղծությունները գրվել են Արցախյան 44–օրյա պատերազմի թողած ցավը մեղմելու համար։ Ասում է՝ երջանիկ պահերին չի կարողանում ստեղծագործել, իսկ  տխուր պահերին կարծես սրտից են բխում բառերը։ Նա այժմ  աշխատում է իր երկու գրքի վրա։ Մեկը հայրենիք իր վերադարձի պատմությունն է, մյուսը՝ արձակ է նվիրված 44–օրյա պատերազմին։ Գրքերն աշխատանքային փուլում են և այս տարի դրանիցի մեկը լույս կտեսնի։
5/12/20237 minutes, 38 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Սոնա Գալստյան

Սոնա Գալստյանը 4 տարեկան էր, երբ ընտանիքը Վաղարշապատ քաղաքից տեղափոխվեց Հունաստան։ Ասում է՝ թեև հեռու է ապրել, բայց  ծնողների շնորհիվ Հայաստանի հետ կապը երբեք չի ընդհատվել։ Ամռան ամիսներին հաճախ են եկել հարազատներին այցելության, շրջել տեսարժան վայրերով, բայց թաց աչքերով հեռացել։ Նա միշտ երազել է հայրենիքում ապրելու մասին և տարբեր ծրագրերում ներգրավվել։ Սոնան սովորել է Աթենքի պետական համալսարանում անգլերեն բանասիրական բաժնում։ 10 տարի աշխատել է անգլերենի ուսուցչուհի, եղել է ավետարանական եկեղեցու գրախանութի պատասխանատուն։ Արդեն մի քանի ամիս է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով աշխատում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցում։ 3–րդ 12–րդ դասարաններում ամեն օր 4–5 ժամ անգլերեն է  ուսուցանում։ Բացի անգլերեն դասավանդելուց նաև համայնքային ծրագիր է իրականացնում։
5/4/20239 minutes, 12 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Քայլ Խանդիկյան

Լոս Անջելեսում ծնված և մեծացած Քայլ Խանդիկյանի հայկական դաստիարակության հիմքերը հայրական տատիկն ու պապիկն են դրել։ Թեվ մայրը լատինամաերիկացի է, բայց ինքը մեծացել է հայկական համայնքում, 15 տարի հաճախել հայկական վարժարան, որտեղ սովորել է գրել–կարդալ, հայոց պատմություն ու մշակույթ։ 16 տարեկան էր, երբ դասընկերների հետ առաջին անգամ եկավ Հայաստան։ Պատմում է, որ առաջին այցից շատ բան չի հասկացել, գուցե ժամանակն էր քիչ կամ դեռ փոքր էր տեսածն ու զգացածը գնահատելու համար։ 2015թվականին, երբ «Դեպքի Հայք» ծրագրով որոշեց գալ կամավորական աշխատանք կատարելու, այդ ժամանակ ցանկությունը մեծ էր ավելի մոտիկից ճանաչել ու զգալ հայրենիքը։ Կամավորական ծրագրի ավարտից հետո Քայլը միացել է One Armenia հասարակական կազմակերպությանը:
4/28/20239 minutes
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Արևիկ Վարդանյան

Արևիկ Վարդանյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքը Երևանից տեղափոխվեց Կանադա։ Այնտեղ սովորել է Մոնրեալի համալսարանում հետո սկսել է զբաղվել բրենդնիգով և մարքեթնինգով։ Մինչև Հայաստան գալն աշխատում էր նորաձեվության, կոսմետիկ հայտնի ընկերությունների հետ։ Մեկ տարվա աշխատանքից հետո հասկացավ, որ այն ամենն ինչ ունի բավարար չէ, ցանկանում էր նոր կետից սկսել ամեն ինչ։ 2018թվականի նոյեմբերին միակողմանի տոմս գնեց և եկավ հայրենիք։ Սկզբում «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում կամավորական աշխատանք էր կատարում Սփյուռքի նախարարությունում։ Ասում է՝ հետաքրքրում էր, թե ինչպես է զարգանում Հայաստան–սփյուռք հարաբերությունները։ Այդ ժամանակ «Ներուժ» ծրագիրն էր պատրաստվում մև հենց այդ ընթացքում Արևիկը հանդիպեց իր արդեն 4 տարվա գործընկերոջը և միացավ «Լիմոնադ» ֆեյշնին։ Արևիկն ասում է՝ հիմնադիր թիմում 4 ընկեր են, առաջին օրվանից հավատում էին իրենց ստեղծած արտադրանքին ու թեև շատ դժվարություններ են հաղթահարել, բայց չեն հանձնվել իրենց գաղափարն իրականություն դարձնելու մտքից։ Լիմոնադը թիմ ունի Հայաստում է և Բեյրութում, որպես ընկերություն գրանցված է ԱՄՆ–ում։
4/21/20238 minutes, 13 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը. Հովհաննես Մինասյան

Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում է ծնվել Հովհաննես Մինասյանը։  Հայրն ու մայրը համայնքի դպրոցում հայոց լեվզու և գրականություն են դասավանդել։ Մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը մեկնեց է Սիբիր։ Պատմում է, որ դեռ մանկուց հայրենիքի մասին ամեն բան հետաքրքրել է, տարբեր աղբյուրներից նյութեր է ընթերցել, սոցիալական ցանցերում Հայաստանի մասին խմբեր վարել։ Ասում է՝ սփյուռքում Հայաստան վերադառնալու խոսակցություններ հաճախ են լինում, բոլորը մտածում են, որ մի օր հետ կգան, բայց երբ, ոչ ոք չգիտի։ Նա հստակ որոշել էր՝ պետք չէ սպասել և 2022թվականի հուլսին արդեն Հայաստանում էր։ «Դեպի Հայք» ծրագրով արդեն մի քանի ամիս է, ինչ կամավորական աշխատանք է կատարում «էկո Գյումրի» և «Գյումրի ռեսթարթ» կազմակերպություններում։ «Էկո Գյումրի» նախաձեռնությունը ստեղծել են այնտեղ ապրող ռուսները, ինքը սկզբում որպես կամավոր միացավ  հետո այնքան տարվեց նախաձեռնությամբ, որ իրեն վստահեիցին այն ղեկավարելու գործը։ Ծրագրի ավարտից հետո Հովհաննեսը մտադիր է մնալ Հայաստանում։ Մի քանի ամսից եղբայրն էլ կմիանա նրան։ Յուրաքանչյուր հայ պետք է ապրի ու արարի հայրենիքում;
4/14/20238 minutes, 45 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Ալան Թորոսյան

Ալան Թորոսյանը ծնվել և մեծացել է ֆիանսիայի Լիոն քաղաքում։ Սովորել տեղի հայկական դպրոցում, հետո ուսումը շարունակել համալսարանում։ Թվային մարքեթինգի մասնագետ է։ 2019թվին էլ «Դեպի Հայք» ծրագրով 4 ամիս կամավորական աշխատանք է կատարել  տարբեր կազմակերպություններում։ Այդ ընթացքում նոր գիտելիքներ ու շրջապատ է ձեռք բերել։ Կամավորական ծրագրի ավարտից հետո Ալանը վերադարձել է  ֆրանսիա մագիստրոսական կրթությունը շարունակելու։ 2021թվին արդեն «Իգործ» ծրագրով եկավ Հայաստան և մեկ տարի աշխատեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում։ Մեկ տարի հայրենիքում բնակվելուց հետո Ալանը զգաց՝  Հայաստանն այն վայրն է, որտեղ ցանկանում է ապրել։  «Ի գործ» ծրագրի ավարտից  հետո որպես հաղորդակցության մասնագետ աշխատանքի անցավ «Դեպի Հայքում»։ Այժմ զբաղվում է նաև կամավորական աշխատանքներում սփյուռքահայ երիտասարդների ներգրավմամբ։
4/6/20237 minutes, 14 seconds
Episode Artwork

Ես ընտրել եմ Հայաստանը․ Արփի Ասատրյան

Արցախյան 44–օրյա պատերազմն Արփի Ասատրյանին ԱՄՆ–ից բերեց Հայաստան ու մի քանի շաբաթ նախատեսված այցը վերածեց հստակ որոշման՝ ապրել ու աշխատել հայրենիքում ու հայրենիքի համար։ Մասնագիտությամբ հոգեբան Արփին պատերազմական օրերին և դրանցի հետո Մուրացան ռազմական հոսպիտալում կամավորական աշխատանք էր կատարում։ Ասում է՝ թեև  զինվորների հետ չէր աշխատել, բայց ԱՄՆ–ում կուտակած փորձն օգնեց աշխատել հոգեբանական ծանր ապրումների մեջ գտնվող զինվորնների ու նրանց ընտանիքների հետ: «Առաջնագծի հոգեբաններ» ՀԿ տարբեր երկրներից հրավիրեց մասնագետների, որոնք աշխատում էին հաշմանդամություն հաշմանդամություն ունեցող զինվորների, որդեկորույս մայրերի ու անհայտ կորած զինծառայողների ընտանիքիների հետ:
3/31/20239 minutes, 10 seconds
Episode Artwork

Լառա Աթոյանի օրինակը

Թվային մարքեթինգի մասնագետ Լառա Աթոյանը մի քանի տարի է, ինչ դասընթացներ է անցկացնում մարզերում։ Ասում է, երբ տեսնում է իր կատարած աշխատանքն արդյունք է տալիս ավելի ոգևորվում ու նոր գաղափարներով առաջ շարժվում։ Եթե ամեն համայնքից 2–3 երիատասարդ անցնի փոփոխության կարևոր ճանապարահը, ապա նրանց հաջողության պատմությունը դրական ազդեցությունը կունենան մարզում։ Պատանիներն ակտիվ մասնակցում են դասերին,–ասում է Լառան ու հավելում՝ որոշել է մարքեթինգային արշավ իրականացնել, որ ավելի շատ երիտասարդներ ներգարվվեն։ Նրա ակտիվությունն ազդել է նաև իր ընկերների վրա, ասում է, եթե նախկինում անվճար թրեյնգիներ չէին անցկացնում, ապա այժմ իրենք են առաջարկում այցելել որևէ մարզ կամ օնլայն դասընթացներ անցկացնել։
1/27/20237 minutes, 48 seconds
Episode Artwork

Համլետ Խաչատրյանի օրինակը

Սևան քաղաքի ակտիվ երիտասարդներից է Համլետ Խաչատրյանը։ Սովորում է Երևանի բժշկական համալսարանի քոլեջի 4–րդ կուրսում է։ Պատմում է, որ դեռ դպրոցական տարիքից կամավորական աշխատանք է կատարել, տարբեր դասընթացների մասնակցել։ Մասնագիտության ընտրության հարցում էլ մեծ դեր է ունեցել հոգեբույժ տատիկի և էնդոկրինոլոգ մորաքրոջ հոգատար ու նվիրված աշխատանքը։ Համլետն այս տարի պատրաստվում է ընդունվել բժշկական համալասրան, բայց թե որ ուղղությամբ դեռ չի որոշել։ «Սեվան երիտասարդական ակումբ» ՀԿ անդամ է, մասնակցել է Կազա շվեյցարական հիմնադրամի «Ինովարիում» մրցույթին և ստացած դրամաշնորհով ստեղծել «Գրքադար» ինտերակտիվ գրադարանը, որի գրքերի մի մասը գնել են, մյուս մասը՝ տարբեր կազմակերպություններ ու հայ հեղինակներն են նվիրել։ Իր զբաղվածությանը զուգահեռ Համլետը նաև աշխատում է բժշական սարքավորումներ ներմուծող ընկերությունում, որպես SMM մասնագետ։ Համլետի կարծիքով՝ որքան զբաղված ես լինում այնքան ավելի շատ գործ ես հասցնում անել։ 
1/19/20237 minutes, 30 seconds
Episode Artwork

Կարին Կարապետյանի օրինակը

Կես տարի առաջ Ավստրալիայից Հայաստան եկած Կարին Կարապետյանը պատմում է, որ թե՛ տանը, թե՛ դպրոցում հայկական ավանդույթները միշտ պահպանում են։ Ծնողների, ապա դասընկներնեի հետ տարիներ առաջ որպես զբոսաշրջիկ եղել է Հայաստանում, շրջել տեսարժան վայրերով, բայց երբ սկսեց ապրել այստեղ, պատասխանատվության զգացումը մեծացավ։ Կարինը պատմում է, որ 2016թվին, երբ հայ դասընկերների հետ եկավ հայրենիք այդ ժամանակ ծանոթացավ «Դեպի Հայք» ծրագրին և որոշեց համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։
1/12/20236 minutes, 32 seconds
Episode Artwork

Անի Թովմասյանի օրինակը

Նոր գաղափարներ, մոտիվացնող ծրագրեր ու ճամփորդություններ։ 19–ամյա Անի Թովմասյանը ոչ ֆորմալ կրթական ոլորտում ակտիվ գործունեություն է վարում, տարբեր թեմաներով առցանց դասընթացներ անցկացնում, ունի կամավորների մեծ թիմ։ Անին ծնվել է Նոր Հաճնում, բայց մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում է Գերմանիայում։ Սովորել է ավագ դպրոցում, ունի դեռահասների և երիատասարդների առաջնորդի սերտիֆիկատ։ Թեև ապրում է Գերմանիայում, բայց միշտ կապը պահում է հայրեիքի հետ։ Անին պատմում է, որ հաճախ են պատանիներն ու երիտասարդներն իրենց պատմություններով, մտքերով կիսվում իր հետ, անգամ շատերը մտածում էին թե հոգեբան է։ Բայց նա չէր հասցնում բոլոր նամակներին պատասխանել։ Այդ ժամանակ որոշեց էքստրա սմարթ պլաները ստեղծել։ Նա վստահ է՝ էքստրա սմարթ պլաները կարող է օգնել այն մարդկանց, որոնք ցանկանում են փոփոխություններ մտցնել իրենց կյանքում։
1/5/20238 minutes, 19 seconds
Episode Artwork

Լիլիթ Պետրոսյանի օրինակը

Երեխաների երազանքները գրեթե չեն տարբերվում մեծերի երազանքներից։ Բոլորի ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ երկնքի տակ,– հուզմունքով ասում է «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լիլիթը Պետրոսյանը և հավելում՝ ծրագրի նպատակը մեկն է՝ երեխաներին կտրել առօրյա խնդիրներից ու նրանց օրը հրաշքով լցնել։ Ակումբում ոչ մի գրառում անարձագանք չի մնում։ Երեխաների նամակները խմբում տեղադրելուց հետո վայրկյանների ընթացքում այդ երազանքները իրականացնել ցանկացողներ են հայտնվում։ Լիլիթը նկատում է՝ հաճախ առաջինն արձագանքում են պատերազմից տուժած կանայք։ Լիլիթը ծնվել է Ստեփանակերտում, մասնագտությամբ քաղաքագետ է։ Պատմում է, որ միշտ հետեվել է մայրիկների տարբեր խմբերի գրառումներին, 2018թվին, երբ ինքն էլ մայր դարձավ հասկացավ, որ արցախցի մայրիկների համար էլ պետք նման մի խումբ ստեղծել։ Երբ նոր էր ակումբը նրա մտքով անգամ չէր անցնի, որ այն այդքան կմեծանա և տարբեր իրավիճակներում օգտակար աշխատանք կկատարի։
12/29/20227 minutes, 13 seconds
Episode Artwork

Էլիզա Ամիրխանյանի օրինակը

Գլխավոր պայմանն է՝ լինել այնտեղ որտեղ, քո կարիքն ամենից շատ կա։ Երկու տարի առաջ հենց այս մտքով «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով Երևանից Տավուշվի մարզի Չինարի գյուղ գործուղվեց էլիզա Ամիրխանյանը։ Որպես դասվար աշխատում է Չինարի Վահրամ Սաղոյանի անվան դպրոցում։ Ասում է՝ միջավայր փոխելը դժվար էր, բայց երեխաների հետ աշխատանքը դրական էներգիա և ուժ է հաղորդում։ Էլիզան սովորել է Մանկավարժական համալսարանում, թեև երկար տարիներ աշակերտներ է ունեցել, բայց դպրոցում չէր աշխատել։ Հիմա այնքան է կապվել երեխաների հետ, որ յուրաքանչյուր հնարավորություն փորձում է ի նպաստ նրանց ու դպրոցի օգտագործել։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակում Էլիզան ամիսներ առաջ տիկնիկագործության խմբակ է ստեղծել և երեխաներին հեքիաթների իրենց սիրելի կերպարները պատրաստել սովորեցրել։ Մինչև խմբակի բացումը դերձակների հետ է խորհրդակցել, յուրաքանչյուր մանրուք ուսումնասիրել ու երեխաների հետ քայլ առ քայլ սովորել տիկնիկագործության գաղտնիքները։ Սկզբում էսքիզներն էին պատկերում, երբ առաջին տիկնիկը պատրաստեցին հասկացան, որ կարող են ավելին։
12/22/20227 minutes, 50 seconds
Episode Artwork

Աբրահամ Ավագյանի օրինակը

Արդեն մեկ ամիս է Շիրակի մարզի Կառնուտ գյուղում գործում է գրադարան-սմարթ կենտրոն։ Նախաձեռնությունը «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի տարբեր սերունդների ուսուցիչներինն է։ Աբրահամ Ավագյանը Կառնուտի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչն է։ 2020–2022թ․–ին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանականում  դասավադնել է դպրոցում, ծրագրի ավարտից հետո շարունակել։  Պատմում է, որ դպրոցի հարակից տարածքում կառուցված սմարթ– գրադարանի ստեղծմանը նպաստել են թե ուսուցիչ–առաջնորդները, թե աշակերտները, և թե համայնքը։ Հենց այս համախմբված ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ  էլ հաղթահարել են բոլոր դժվարությունները։ Կառնուտի սմարթ–գրադարանի գլխավոր խնդիրն այն գրքերով հարստացնելն է։ «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը պլանշետներ է նվիրել, որով աշակերտները կարողանում են անհարժշետ գրականություն ներբեռնել, հրատարակչություններն ու հեղինակներրը՝ գրքեր։ Այժմ ոչ շատ հարուստ, բայց բավարար գրքային ֆոնդ ունեն։ Աբրահամն ասում է՝ կենտրոնն ոչ միայն գրադարան է, այլև գրողների մասնակցությամբ քննարկումներ, կինոդիտումներ անցկացնելու հարմար վայր։
12/15/20227 minutes, 43 seconds
Episode Artwork

Լենա Միրզոյանի օրինակը

Արարատի մարզի Ղուկասավան համայնքում է ապրում ազգությամբ եզդի 20–ամյա Լենա Միրզոյանը։ Թեև եզդիական համայնքում ընդունված չէ բարձրագույն կրթություն ստանալ, բայց Լենան ընունելության քննություններից մեկ ամիս առաջ դասղեկի հորդորով և օգնությամբ սկսեց պատրասվել քննություններին։ Հաշվի առնելով մարդականց օգնելու նրա մեծ ցանկությունը, հոգեբանության և մարդու իրավուքների նկատմամբ հետաքրքրությունը, ուսուցչուհին խորհուրդ է տալիս սոցիալական աշխատանք բաժինն ընտրել։ Պատմում է, որ սկզբում տան մեծերը չէին հաշտվում բարձրագույն կրթություն ստանալու նրա որոշաման հետ և Լենան ստիպված էր ուսուցչուհու հետ հեռախոսով պարապել։ ԵՊՀ–ի սոցոլոգիայի ֆակուլտետում է սովորում Լենան, ապագա սոցիալական աշխատող է։ Մանկունց ցանակացել է լրագրող դառնալ, բայց երբ ուժերը փորձել է այդ ոլորտում հասկացել է, որ իրեն ավելի շատ սոցիալական աշխատանքն է հոգեհարազատ։ Սկզբում դասերն առցանց էին, հիմա ամեն օր Լենան Երևան է գալիս։ Ասում է՝ շատ է սիրում քաղաքը, այստեղ ժամանցի, կրթության հնարավորություներն իհարկե շատ են, բայց միշտ մեկ վարկյան շուտ ցանկանում է հասնել հարազատ գյուղ։ Լենան պատմում է, որ եզդիական համայնքում ավանդույթները շատ են, որոնք ընդունում և սիրով հետևում է։ Վաղ ամուսնությունը եզդիական ազգային ավանդուներից մեկն է, բայց կարծում է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի և վաղ տարիքում ամուսնացող յուրաքանչյուր աղջկա հետ սրտից մի մասինիկ է պոկվում, որ չի կարղացել օգնել նրան։ Կանանց և երեխաների իրավուքների պաշտպանության կենտրոն է ցանկանում ստեղծել Լենան, որը պետք է գործի երկու ճյուղով՝ կրթական և իրավական։ Հիմա դասախոսների ու մասնագետների հետ է խորհրդակցում, որ հնարավորինս շուտ իրականացնի իր գաղափարը։
12/8/20228 minutes, 38 seconds
Episode Artwork

Վանա Սեկյանի օրինակը

Վանա Սեգյանը մի քանի ամիս առաջ է եկել Հայաստան կամավորական աշխատանք կատարելու։ Նա ծնվել է Դուբայում, սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանում, մասնագիտությամբ հոգեբան է։ Քանի որ հաճախ էր կամավորական տարբեր աշխատաքներ կատարում համալսարանի հայկական ակումբում նրան խորհուրդ տվեցին «Դեպի Հայք» ծրագրով գալ Հայաստան։ Վանան մի քանի անգամ որպես զբոսաշրջիկ է եկել հայրենիք, բայց այս անգամ այցն այլ նպատակ ուներ։ Սկզբում ինքը եկավ հետո՝ ընտանիքի անդամները։ «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Lուսէ» կենտրոնում Վանան ներգրավված է ֆոնդահայթայթման գործում։ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի՝ ՔՈԱՖ-ի կենտրում էլ օգնում է երեխաներին խմբային աշխատանքներ կատարել։ Կամավորական աշխատանքն ավարտելուց հետո Վանան կվերադառնա Դուբայ մագիստրոսական կրթությունը հոգեբանության ոլորտում շարունակելու նպատակով։ Բայց մտադիր է կրկին վերադառնալ հայրենիք և մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն այստեղ օգտագործել։
12/1/20226 minutes, 49 seconds
Episode Artwork

Աշոտ Մարկոսյանի օրինակը

Գրեթե մեկ տարի է, ինչ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում պատանիները կարող են անվճար վեբ ծրագրավորում և գրաֆիկ դիզայն սովորել։ IT դպրոցի գաղափարն Աշոտ Մարկոսյանին է։ Ասում է՝ ցանկանում է, որ իր համայանքում էլ երեխաները 21–րդ դարի ամենապահանջված մասնագիտությունները սովորել հնարավորություն ունենան։ Աշոտն ավարտել ԵՊՀ–ն, մասնագիտությամբ վեբ ծրագրավորող է։ Դպորցի համար տարածքը վարձակարելու, տեխնիկա գնելու համար Աշոտը վարկ է վերցրել։ Հաջորդ օրն իր ծրագրերի մասին չինացի գործընկերոջն է պատմել, որն առանց վարանելու ֆինանսական օգնություն է տրամադրել։ Մինչև հիմնական դասընթացի մեկնարկը դպրոցի աշակերտները փորձաշրջան են ացնում, այն բարեհաջող ավարտելուց հետո միայն շարունակում դասընթացը։ Գրաֆիկ դիզայնի կուրսը տևում է 3, ծրագարվորմանը՝ 6–8 ամիս։ Այս դասընթացներից բացի առաջիկայում  կավելանան նաև մոբայլ ծրագրավորման և SMM դասերը
11/24/20226 minutes, 19 seconds
Episode Artwork

Աղունիկ Շամբարյանի օրինակը

Կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին 19–ամյա Աղունիկ Շամբարյանը երկար կարող է պատմել։ Սանահին գյուղից է, COAF սմարթ կենտրոնի շրջանավարտ։ Թեև շատ էր ցանականում ռազմական օդաչու դառնալ, բայց ֆիզիկական տվյալները չեն համապատասխանել։ Այժմ սովորում է Մանկավարժական համալասարանի սուրդոմանկավարժություն բաժնում։ Ասում է, որ այս մասնագիտությունն ընտրել է ընդունելության քննություններից մի քանի ամիս առաջ, երբ հանրակրթական դպրոցում հանդիպել է ոչ բանականոն զարգացում ունեցող երեխաների։ «Հզոր միտք» և «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպություններում կամավորական աշխատանք է կատարում, միջոցառումներ կազմակերպում, խոսնակների հետ տարբեր թեմաներով վեբինարներ վարում։
11/17/20228 minutes, 39 seconds
Episode Artwork

Անայիս Զատիկյանի օրինակը

Գրաֆիկ դիզայներ Անայիս Զատիկյանի հայկական գույներով, նախշերով, տարազներով ու գեղեցիկ գրառումներով իլուստրացիաները նվիրված են Հայաստանին ու Արցախին։ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում է ծնվել Անաիսը, պատմում է, որ ընտանիքում հայկական մշակույթը մշտապես պահպանել են, ծնողներն ամեն ինչ արել է, որ իրեն Հայաստանի մի մասնիկը զգա։ Մեծանալով հասկացել է՝ հայրենիքի հետ շփումը պետք է ավելի սերտ լինի ու 21 տարեկանում որոշել մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ Սկզբում քույրերն են եկել, հետո՝ ինքը, մի քանի ամիս առաջ էլ ծնողները միացան։ Հայրենդարձության իր ճանապարհն Անայիսը բաժանում է փուլերի՝ նախ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելը, ապա «Վերադարձ» ազագագրական պարի խմբին միանալը։ Անայիսի անգամ փոքրիկ խզբոզոցը Հայաստնանի մասին ու Հայաստանին է նվիրված։ Թե ինչ պատկերի կամ, ինչ գրառում տեղադրի ինստագրարմի իր էջում ինքն է որոշում։ Ասում է՝ դրական արձագանքները ոգևորում են ավելի շատ ու գեղեցիկ ստեղծագործել, բայց առավել շատ է ուրախանում, երբ իր աշխատանքներն են ոգեշնչման աղբյուր դառնում երիտասարդների համար։
11/10/20227 minutes, 39 seconds
Episode Artwork

Նարեկ Մանուչարյանի օրինակը

Արցախյան երեք պատերազմների հետևանքներն են կրում Նարեկ Մանուչարյանի «Արմեն» կինովիպակի հերոսները։ Գրքի էջերը թերթելով Նարեկը պատմում է հադրութցի Աբգար պապի և Սուսան բաբոյի մասին, որոնք 90–ականներին կորցրել են միակ որդուն՝ Տիգրանին, ներկայացնում Ապրիլյան քառօրյա ու 44 օրյա պատերազմների մասնակակիցների մտորումներն ու ապրելու համար նրանց մղած պայքարը: Նարեկը մասնագիտությամբ թատերական ռեժիսոր է։ Աշխատում է «Թատրոն տանիքում» նախագծում, հիմա «Մարտական ակումբ» նոր ներկայացմանն են պատրաստվում, որտեղ ոչ թե ռեժիսոր, այլ դերասան է։ Պատմում է, որ սովորել է Տնտեսագիտական համալսարնում,բայց բանակից վերադառնալուց հետո հասկացել, որ դա այն մասնագիտությունը չէ, ինչ ինքն է ուզում և ընդունվել թատերական ինստիտուտ Հարաչյա Գասպարյանի արվեստանոց։ Նարեկը սիրում է ստեղծագործել։ 44–օրյա պատերազմից առաջ էր սկսել գրել «Արմեն» վիպակը, սկզբում մտածում էր, որ այն կլինի պիես մոնոներկայացման կամ սցենար կարճամետրաժ ֆիլիմի համար, բայց պատերազմի ավարտից հետո չկարողացավ շարունակել։
11/3/20228 minutes, 34 seconds
Episode Artwork

Արման Ստեփանյանի օրինակը

Արդեն մեկ տարի է ինչ Պուշկին–Փարպեցի խաչմերուկի շենքերից մեկի պատին շշերի խցաններից պատրաստված Վիլիամ Սարոյանի դիմնակարն անտարբեր չի թողնում անցորդներին։ Արտ–օբյեկտի հեղինակ, միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանը մոտ 4000 խցան է օգտագործել արվեստի գործը ստեղծելու համար։ Սարոյանի 113–ամյակին նվիրված խճանկարը բնապահպանական ձևաչափով Արմանի առաջին աշխատանքն է Երևանում։ Տարրաների ու շշերի խցանները, թե՛ինքն  է հավաքում, թե՛ ընկերներն ու անծանոթներն են տալիս։
10/27/20228 minutes
Episode Artwork

Ժաննա Հարությունյանի օրինակը

«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ–ի Արմավիրի մասնաճյուղի համակարգողն է 18–ամյա Ժաննա Հարությունյանը։ Սովորել է Գեղակերտի «Արամթ» ինժեներական լաբորատորիայում, այժմ ինքն է դասավանդում Վաղարշապատի 2–րդ դպրոցի Արմաթում։ Պատմում է՝ երբ մեկ տարի առաջ, որպես կամավոր միացավ նախաձեռնությանն այդ ժամանակ չէր պատկերացնում, թե ինչպես է փոխվելու իր կյանքն ու մտածելակերպը, որ սկսելու է ավելի շատ հետաքրքրվել համայնքի խնդիրներով ու դրանց լուծման համար ուղիներ հենց ինքն է փնտրելու։ Ժաննան իր առջև նպատակ դրեց՝ Գեղակերտում երիտասարդական կենտրոն ստեղծել և մի քանի ամիս անց` իրականացրեց։ Արդեն կես տարի է, ինչ ՄԵՄ–ում ձևավորված թիմով միացել են Ռեարմենիա համագործակցության հարթակին և իրականացրել «Լաբորատորիաներ Սյունիքի դպրոցներին» նախագիծը։ Հանգանակված գումարով այժմ աշխարագրության, կենսաբանության, քիմայի լաբորատորիաներ են կառուցվում Սյունիքի սահմանամերձ  դպրոցներում։ Այս նախագիծը հաջողությամբ իրականացնելուց հետո ստեղծել են «Տեր եմ, հայրենատեր» նախագծերի աջակցության հիմնադրամը։
10/20/20227 minutes, 3 seconds
Episode Artwork

Սևան Բալիկչյանի օրինակը

Արդեն երկու ամիս է, ինչ հոլանդահայ Սևան Բալիկչյանն ապրում է Հայաստանում։ Ժպիտով նկատում է՝ ճիշտ է արտաքինը հայկական չէ, հայերեն այնքան էլ լավ չի խոսում, բայց ներքուստ իրեն հայ է զգում։ Պատմում է, որ տարիներ առաջ հայրիկի հետ մեկ–երկու շաբաթով որպես զբոսաշրջիկ են եկել Հայաստան, շրջել տեսարժան վայրերով, բայց հիմա, երբ ապրում է այստեղ, զգացողություններն այլ են։Սևանը սովորել է Ամստերդամում, մասնագիտացել բիզնեսի, մարքեթինգի և միջազգային մենեջմենթի որոտում, 6 տարի աշխատել իր մասնագիտությամբ։ «Դեպի Հայք» ծրագրով երկու ամիս է, ինչ որպես կամավոր ներգվված է «Գագարին» նախագծում։ Ասում է՝ շատ էր ցանկանում Հայաստան գալ և իր գիտելիքներն ու փորձը ծառայեցներ ի նպաստ հայրենիքի։
10/13/20226 minutes, 56 seconds
Episode Artwork

Տաթև Սահակյանի օրինակը

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից է 19–ամյա Տաթև Սահակյանը։ Ասում է՝ գյուղում մշակութային հուշարձանները շատ չեն, դրանցով համայնքի ճանաչելիությունը չես բարձրացնի, բայց կա երիտասարդական մեծ ներուժ, որը պետք է ճիշտ օգտագործել։ «Ուսանողի տուն» ծրագրի շրջանակում Արագածավնում թիմ է ձևավորել ու համայնքային զարգացման ծրագրեր են իրականացնում: Պատմում է, որ սկզբում դժվարություններ շատ են եղել, բայց առաջին միջոցառումից հետո աշխատանքներն ավելի արդյունավետ են դարձել: Արագածավանի մշակույթի տան սենյակներից մեկում այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շուտով այնտեղ կբացվի գյուղի երիտասարդական կենտրոնը, որտեղ կանցկացվեն հանդիպում– քննարկումներ, սեմինարներ, կլինեն նաև դասեր կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։
10/11/20227 minutes, 43 seconds
Episode Artwork

Հայկ Ժամկոչյանի օրինակը

«Զինվորի տան» տղաներից Հայկ Ժամկոչյանն իր և ընկերների թիթեռներից պատրաստված կոմպոզիցիաներն է ներկայացնում ու պատմում, թե ինչքան բարդ ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում յուրաքանչյուր ստեղծագործություն, քանի որ անզգույշ մի շարժումը կարող է վնասել թիթեռին ու փչացնել կոմպոզիցիան։ Հայկի հետ հանդիպել ենք սեպտեմբերի 27–ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի Գեղեցկություն զինվորներից նախագծի աշխատասենյակում, որտեղ տղաների անավարտ և պատրաստի աշխատանքներն են գտնվում: Հայկն ասում է՝ թիթիեռների հետ աշխատելիս կտրվում է առօրյա հոգսերից, հանգստանում, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզկապես։ Թեև սկզբում այնքան էլ լավ չէր ստացվում թիթեռների հետ աշխատանքը, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը գցեց. հիմա իր օրը չի պատկերացնում սկզբում հոբբի՝ հիմա արդեն սիրելի աշխատանք դարձած թիթեռային կոմպոզիցիաների:
10/4/20226 minutes, 35 seconds