Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագիրը՝ փոդքասթ Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ էջերի մասին:
Տասներեք քաղաքապետ և կառավարման երեք համակարգ 33 տարում՝ Երևանում - Օգոստոս 26, 2023
13 քաղաքապետ և կառավարման 3 համակարգ 33 տարում. այսպես կարելի է բնութագրել այն, ինչ կատարվեց մայրաքաղաքի հետ Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակումից հետո։
8/26/2023 • 37 minutes, 38 seconds
Ինչպես վաճառվեց Երևանի կոնյակի գործարանը - Հուլիս 01, 2023
25 տարի առաջ՝ 1998 թվականի հունիսին Երևանի կոնյակի գործարանը դադարեց ՀՀ սեփականությունը հանդիսանալ՝ միջազգային աճուրդով վաճառվելով ֆրանսիական ընկերության:
7/1/2023 • 33 minutes, 56 seconds
Մարտի 1 - Փետրվար 25, 2023
Այս օրերին լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 15-րդ տարին:
2/25/2023 • 41 minutes, 30 seconds
2008-ի նախագահական ընտրությունները - Հունվար 28, 2023
Ուղիղ 15 տարի առաջ՝ 2008-ի հունվարին, մեկնարկեց Երրորդ Հանրապետության ամենադրամատիկ և լարված նախագահական ընտրարշավներից մեկը: Դրանից կես տարի առաջ գրեթե տասնամյա լռությունից հետո քաղաքականություն էր վերադարձել Լևոն Տեր-Պետրոսյանը:
1/28/2023 • 40 minutes, 26 seconds
Ֆուտբոլային դիվանագիտություն - Դեկտեմբեր 24, 2022
2009-ի աշնանը Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, սակայն Երևանի ու Անկարայի հարաբերությունները 13 տարի անց էլ շարունակում են չկարգավորված մնալ։
12/24/2022 • 45 minutes, 12 seconds
Հայ - թուրքական հաշտեցման փորձերը 2000-ականների սկզբին - Հոկտեմբեր 29, 2022
Գրեթե 15 տարի առաջ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց նախաձեռնեցին, որը պատմության մեջ մնաց որպես «Ֆուտբոլային դիվանագիտություն»։ Քչերն են, սակայն, հիշում, որ «Ֆուտբոլային դիվանագիտությանը» նախորդել էր շուրջ մեկ տասնամյակ շարունակված մեկ այլ բանակցային գործընթաց, որում ներգրավված էին թե՛ հայ և թուրք դիվանագետները և թե՛ երկու երկրների քաղաքացիական հասարակությունները:
10/29/2022 • 32 minutes, 38 seconds
1988-ի մայիսի 28-ը. Երևանում ծածանվեց Եռագույնը՝ 67 տարվա արգելքից հետո - Մայիս 28, 2022
Ուղիղ 34 տարի առաջ՝ 1988 թվականի մայիսի 28-ին, գրեթե յոթ տասնամյակի դադարից, իսկ ավելի ճիշտ՝ խստագույն արգելքից հետո, Երևանի կենտրոնում՝ ներկայիս Ազատության, այն ժամանակ՝ դեռ Թատերական հրապարակում, ծածանվեց Հայաստանի անկախության գլխավոր խորհրդանիշը՝ Եռագույնը:
5/28/2022 • 33 minutes, 21 seconds
Նախագահական ընտրություններ - 2003. Երկրորդ փուլ - Մարտ 26, 2022
Այն, որ 2003-ի նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի, հայտնի դարձավ քվեարկության ավարտից գրեթե 24 ժամ անց, երբ երկարատև լռությունից հետո վերջապես խոսեց ԿԸՀ նախագահը: Արտակ Սահրադյանի հայտարարությունը հնչեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքից ու երթից ընդամենը մի քանի ժամ անց, և բնական էր, որ Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները երկրորդ փուլի անցկացումը որպես իրենց ճնշման արդյունք ընկալեցին:
3/26/2022 • 37 minutes, 6 seconds
Նախագահական ընտրություններ - 2003. Առաջին փուլ - Փետրվար 26, 2022
Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2003 թվականի հունվարի 21-ին: Վերընտրվել ցանկացող Ռոբերտ Քոչարյանից բացի ընտրարշավին ևս տասը թեկնածու էր մասնակցում:
2/26/2022 • 35 minutes, 58 seconds
2003-ի նախագահական ընտրությունները. Ընտրարշավի մեկնարկը - Հունվար 29, 2022
19 տարի առաջ՝ 2003 թվականի ձմռանը Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության պատմության 4-րդ նախագահական ընտրությունները՝ առաջին համապետական ընտությունները «Հոկտեմբերի 27»-ից հետո: Դրանց առանցքային ինտրիգը մեկն էր՝ կկարողանա՞ արդյոք վերընտրվել Ռոբերտ Քոչարյանը:
1/29/2022 • 29 minutes, 24 seconds
Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման շուրջ 1997-ի սկանդալը - Սեպտեմբեր 25, 2021
Գրեթե քառորդ դար առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին այսօր քչերն են հիշում: 1997-ին հայ հանրությունն իր համար բավական անսպասելիորեն պարզեց, թե ինչ ջանքերով է իշխանությունը զինում հայկական բանակը:
9/25/2021 • 34 minutes, 13 seconds
2003. Երրորդ հանրապետության ամենամոռացված խորհրդարանական քարոզարշավը - Մայիս 29, 2021
18 տարի առաջ Հայաստանում կայացան Երրորդ Հանրապետության ամենաքիչ ուշադրության արժանացած և այսօր արդեն շատերի կողմից մոռացված համապետական ընտրությունները: 2003 թվականի մայիսին ՀՀ քաղաքացիները 3-րդ գումարման Ազգային ժողովն էին ընտրում:
5/29/2021 • 35 minutes, 5 seconds
1997. Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի վեցերորդ վարչապետ - Ապրիլ 25, 2021
Ուղիղ 24 տարի առաջ՝ 1997 թվականի գարնանը, Հայաստանի վարչապետ նշանակվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
4/25/2021 • 41 minutes, 9 seconds
Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի առեղծվածային սպանությունները - Փետրվար 27, 2021
Վահրամ Խորխոռունի և Արծրուն Մարգարյան՝ այս անունները 1990-ականների վերջին Հայաստանում ծանոթ էին գրեթե բոլորին։ Այսօր, սակայն՝ երկու բարձրաստիճան զինվորականների սպանություններից ավելի քան երկու տասնամյակ անց, մոռացվել են նրանց մահվան հանգամանքներն ու դրանց նախաքննությունն ուղեկցած բազմաթիվ տարօրինակություններն ու հակասությունները։
2/27/2021 • 33 minutes, 44 seconds
Վանո Սիրադեղյան. Նախարարից՝ տարագիր - Հունվար 30, 2021
22 տարի առաջ՝ 1999 թվականի հունվարին, սկիզբ դրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի քրեական հետապնդմանը:
1/30/2021 • 36 minutes, 11 seconds
2007-ի թեժ աշունը - Սեպտեմբեր 26, 2020
Ուղիղ 13 տարի առաջ՝ 2007 թվականի սեպտեմբերին, գրեթե մեկ տասնամյակ տևած դադարից հետո քաղաքականություն վերադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
9/26/2020 • 36 minutes, 51 seconds
«Տարածքների փոխանակում» կամ «Մեղրիի տարբերակ». 21 տարի անց - Օգոստոս 30, 2020
21 տարի առաջ` 1999-ի ամռանը, ղարաբաղյան կարգավորման գործընթացը մի նոր փուլ մտավ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը որոշեցին փոխել ղարաբաղյան բանակցությունների կազմակերպման մինչև այդ գործած ողջ տրամաբանությունն ու անցան ուղղակի դռնփակ բանակցությունների:
8/30/2020 • 39 minutes, 25 seconds
Ինչպես Հին Երևանը դարձավ Հյուսիսային պողոտա - Հունիս 27, 2020
Ուղիղ 18 տարի առաջ՝ 2002 թվականի ամռանը, Անդրանիկ Մարգարյանի կառավարության թիվ 1151 որոշմամբ Երևանի կենտրոնի զգալի հատվածը հռչակվեց պետական կարիքների համար օտարվող գոտի: Կառավարության այս որոշումն անդառնալի հետք թողեց հազարավոր երևանյան ընտանիքների ճակատագրերի և մայրաքաղաքի արտաքին տեսքի վրա:
13 տարի առաջ՝ 2007 թվականի մայիսի 12-ին, հայաստանցիներն ընտրում էին չորրորդ գումարման Ազգային ժողովը՝ խորհրդարան, որում ձևավորված ուժերի հարաբերակցությունից էր մեծապես կախված, թե ինչ պայմաններում է իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտին պաշտոնից հեռանալու Ռոբերտ Քոչարյանը:
5/30/2020 • 38 minutes, 17 seconds
Ինչպես Քոչարյանը դարձավ նախագահ - Ապրիլ 25, 2020
1998 թվականի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը։ Քոչարյանը առաջին և առայժմ վերջին նախագահը դարձավ, որ չկարողացավ հաղթանակի հասնել քվեարկության առաջին իսկ փուլում։
4/25/2020 • 36 minutes, 18 seconds
98-ի նախագահական ընտրարշավը. Դեմիրճյանի վերադարձը և գլխավոր հարցը՝ որքանո՞վ էր օրինական Քոչարյանի առաջադրումը - Փետրվար 29, 2020
1998-ի նախագահական ընտրարշավում քաղաքական պայքարին միացավ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը։ Նրա հիմնական մրցակիցն էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր հարցը՝ որքանո՞վ էր օրինական Քոչարյանի առաջադրումը։
2/29/2020 • 39 minutes, 57 seconds
1998. Ղարաբաղյան գործընթացը և Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը - Հունվար 25, 2020
1998-ի փետրվարի 3-ին, հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների շուրջ ներիշխանական ճգնաժամից ֆոնին առաջին նախագահը նշում էր, որ իշխանության որոշ ուժեր պարտադրում են իրեն հեռանալ։
1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը արդեն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել։ Առաջին անգամ մայր օրենքը փոխվել է 2005-ին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ։ Այդ գործընթացը լրագրողները հետո անվանեցին «ուրվականների հանրաքվե»։
12/2/2019 • 39 minutes, 27 seconds
«Նորագույն պատմություն»․ Հոկտեմբերի 27 - Հոկտեմբեր 27, 2019
1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ էլ Հայաստանում քաղաքական սպանություններ եղել էին, սակայն քչերի մտքով կանցներ, որ ահաբեկիչներն ի վիճակի են անարգել մուտք գործել պետական շենքերից մեկը և ականատեսների, միացված տեսախցիկների և ուղիղ ռադիոհեռարձակման պայմաններում՝ սպանել երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներին։
10/27/2019 • 40 minutes, 15 seconds
Հայաստանի նորագույն պատմության առաջին վիճահարույց նախագահական ընտրությունները - Հոկտեմբեր 02, 2019
1996 թվականի սեպտեմբերին կայացան Հայաստանի նորագույն պատմության առաջին, բայց ոչ վերջին վիճահարույց նախագահական ընտրությունները։
10/2/2019 • 40 minutes, 23 seconds
Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը՝ օրը ցերեկով, սեփական աշխատասենյակում - Հուլիս 29, 2019
1998 թվականի ամռանը սեփական աշխատասենյակում սպանվեց գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Բարձրաստի ճան պաշտոնյայի սպանությունն, այն էլ օրը ցերեկով, աննախադեպ երևույթ էր Հայաստանի համար նախքան «Հոկտեմբերի 27»-ը։
7/29/2019 • 19 minutes, 13 seconds
«Մոռացված իմպիչմենտ» - Հուլիս 01, 2019
2002 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցավ մականունավոր երկու պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) և Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) հայհոյախառն բանավեճն ու ծեծկռտուքը։ Պատգամավորների այս բախման հիմքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատշտոնանկության գործընթաց սկսելու ցանկությունն էր։
7/1/2019 • 20 minutes, 9 seconds
Երկփեղկված իշխանությունից մինչև Ռոբերտ Քոչարյան ֊ Վազգեն Սարգսյան դիմակայություն 99֊ի ընտրություններում - Մայիս 27, 2019
1999 թվականին տեղի ունեցավ հայաստանյան թերևս ամենաուշագրավ խորհրդարանական ընտրարշավերից մեկը՝ մրցում էին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և 1998-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի ու նրա դաշնակիցների թիմերը։
5/27/2019 • 23 minutes, 6 seconds
2004-ի ապրիլի 12․ Հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը - Ապրիլ 30, 2019
«Հեռացի՛ր, հեռացի՛ր, հեռացի՛ր», նախագահ Քոչարյանին ուղղված այս պահանջը 2004 թվականի գարնանը հնչում էր մի շարք բնակավայրերում՝ ազդարարելով հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը։